ՅՈՒՆԻՍԵՖ-ն Ադրբեջանում իր գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի 3-ից

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Ադրբեջանի տարածքում դադարեցնում է իր գործունեությունը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական report.az-ը` մեջբերելով կառույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրի խոսքը: «Յ

ՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Ադրբեջանում կդադարեցվի 2025 թվականի սեպտեմբերի 3-ին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանում իր գործընկերների հետ՝ իր տարածաշրջանային գրասենյակի և գլխավոր գրասենյակի միջոցով», – նշել է նա։

Մարտի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան։

Նա նաև ընդգծել էր, որ ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ ապագա համագործակցությունը կիրականացվի անմիջապես նրանց գլխավոր գրասենյակների միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս