
Կուրիլյան կղզիներում երկրաշարժից հետո 2700 մարդու են տարհանել

ՌԴ Կուրիլյան կղզիներում մոտ 2700 մարդ է տարհանվել անվտանգ շրջաններ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում:
«Ցունամիի սպառնալիքի պատճառով Կուրիլյան կղզիներում անվտանգ շրջաններ է տարհանվել մոտ 2700 մարդ, այդ թվում՝ գրեթե 600 երեխա», – ասել է գործակալության զրուցակիցը:
Տարհանվել է, այդ թվում, Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ճամբարը, որը գտնվել է Շումշու կղզու Կուրբատովի հրվանդանում: Այն բաղկացած էր 12 վրանից: Բոլորն անվտանգ տարհանվել են, տուժածներ չկան:
Ռուսաստանի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում, 8,8 մագնիտուդով երկրաշարժը ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ճապոնիայի ափերին ցունամի է առաջացրել։ Ցունամիի վտանգ է հայտարարվել նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի մի քանի հատվածներում։