Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Գետամեջի թռչնաֆաբրիկայում բռնկված հրդեհը

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։05-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս