Բաժիններ՝

Թալինի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին Արտենի գյուղի Սայաթ-Նովայի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդուն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա բնակության հասցեի բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր: 51-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր:

Դատարանի որոշմամբ հուլիսի 23-ին խուզարկություն է կատարվել 51-ամյա տղամարդու մոր տանը և կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կանեփի 572 բույս և չորացված ցողուններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031