Բաժիններ՝

Երևանում բախվել են «Fiat»-ը և «Nissan»-ը․ վերջինը կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ավանեսյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Աշոտ Ավագյանի վարած «Fiat» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված, երթևեկությունը կարգավորող լուսակիրը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031