Գյումրիում տնակային թաղամասերը ստեղծվեցին երկրաշարժից անմիջապես հետո եւ այլեւս չվերացան: Տարրական պայմաններից զուրկ կացարաններում այսօր մեծանում են 1988-ին ծնված երեխաների փոքրիկները:
Ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները ստուգարքներ հանձնեցին ֆիզիկական պատրաստականությունից, ինչը լավ առիթ էր ստուգելու ոստիկանների մարզավիճակը և ամփոփելու տարվա ընթացքում արձանագրած արդյունքները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի 8-ին իր աշխատանքն է սկսել «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով սեմինարը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 8-ին, ժամը 17.00-ին տեղեկություն է ստացել, որ ԲյուրականԱմբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում և խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 40-50 մ։
Սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ analitik.am կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գու մարը խաբեությամբ հափշտակելու համար:
2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում ՊՆ N զորամասի զինծառայող ավագ վարորդ, լեյտենանտ Ա. Մուսիկյանն իր վարած «ԼԵՔՍՈՒՍ LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին:
Դավիթ Սահակյանը մինչ այս զբաղեցնում էր «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
Այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ «ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը կվերանա, և կստեղծվեն Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ:
Սոցիալական բնակարանների վերաբերյալ կառավարության ծրագրի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Այս մասին այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին ի պատասխան ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը:
«Ենթադրենք, մենք այսօր հանում ենք այս սահմանափակումները և ոչ պրոֆիլային կրթություն ունեցող անձանց բոլոր խմբերում թույլ ենք տալիս։ Չե՞ք կարծում, որ մենք այստեղ պետք է փորձաշրջանների համար կրթություն չունեցողների համար մի քիչ բովանդակային փորձաշրջան ունենանք, ինչպես նաև այս խմբերի համար լինի վերապատրաստում։ Չի կարելի՝ ոչ պրոֆեսիոնալին Ոստիկանության քոլեջում սովորածի հետ նույն ծրագրով վերապատրաստես, կամ փորձաշրջան անցնի»,- հայտարարեց պատգամավորը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ:
Այսօր Ազգային ժողովը բավականին սակավամարդ է: Առավոտյան երեկ քննարկված օրինագծերի քվեարկությունից հետո պատգամավորների մեծ մասը լքել է ԱԺ-ն: «Գնումների մասին» օրինագծի քննարկմանը մասնակցում են մեկ տասնյակից ոչ ավելի պատգամավորներ` ընդհանուր 131-ից:
«Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»։
«Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով հեռուստատեսությունը լցնել։ Պարտադի՞ր է՝ անընդհատ մարդուն մեռած ցույց տան, արյունոտ ցույց տան։ Խնդրում եմ՝ կա՛մ մի քիչ քչացնել այդ երևույթները, կա՛մ մի քիչ պարկեշտ ձևով ցույց տան, թող հաղորդեն, բայց ցույց չտան, ամեն երևույթի հետ կապված՝ կինո են նկարում»։ Վ. Եղիազարյանն էլ պատասխանեց, որ Ոստիկանության լրատվականն այդ առումով շատ զուսպ է։
Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանկական երկաթուղուց դեպի ձորն ընկած ճանապարհահատվածում քարերը թուլացել, կախվել են, առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Ոստիկանության բնագավառում գրանցված առաջընթացը տեսնում է։ Այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա կարծիք հայտնեց՝ այն, որ Երևան քաղաքում գիշերով՝ ժամը 3-ին, 5-ին, 6-ին, կարող ես անվտանգ քայլել, առաջին հերթին՝ մեր Ոստիկանության գործունեության արդյունքն է։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։
«Դուք մշտապես խոսում եք այն մասին, որ ռեֆորմներ եք իրականացնում, որպեսզի Ոստիկանության հեղինակությունը բարձրանա, ձեր վերլուծություններով՝ ինչո՞ւ է այսքան նվազել հետաքրքրությունը, որ այդ պաշտոններում համալրելու համար դուք նաև առաջարկում եք բարձրագույն կրթության մարդկանց, որոնք ոստիկանական կրթությունից դուրս են»,- այսօր Ազգային ժողովում այս հարցով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը։
«Մենք պետք է հասկանանք, որ մինիմում աշխատավարձով, ոչ շատ բարձր աշխատավարձով այդ ոստիկանները պաշտպանում են մեր առօրյա անվտանգությունը, հանգիստ քունը։ Բոլոր թերություններով հանդերձ՝ Ոստիկանությունը բարեփոխվում է, մենք ձեր կողքին ենք, գիտեմ, որ այս ելույթից հետո կարող է՝ շատ քննադատություն լինի, բայց սա նաև կապ ունի իմ սուբյեկտիվ վերաբերմունքի հետ, որովհետև իմ եղբայրս էլ ոստիկան է, ես շատ լավ հասկանում եմ ոստիկանի 24-ժամյա չնորմավորված աշխատանքը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Դեկտեմբերի 8-ի ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 11.52-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վ. Եղիազարյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են արմատները. «Եթե արմատներին վերադառնանք, օրենքը կիրառվում է 2002 թվականից. մինչև 2011 թվականը եղել է դրսից ընդունելություն, 2011 թվականից հետո մտավ այդ երկաստիճան, երեքաստիճան ուսումնական համակարգի ներդրումը, փոփոխություն մտցվեց այս համակարգի մեջ, միգուցե նպատակը շատ լավ էր և հեռահար, բայց, փաստորեն, այսօրվա վիճակով դա մեզ համար բերեց որոշակի խնդիրներ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ծննդյան օրվա առթիվ։