Բաժիններ՝

Երևանի Մանկական երկաթուղուց դեպի ձորն ընկած ճանապարհահատվածում քարերը թուլացել, կախվել են

Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանկական երկաթուղուց դեպի ձորն ընկած ճանապարհահատվածում քարերը թուլացել, կախվել են, առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մանկական երկաթուղու մոտակայքում՝ մոտ 25 մ բարձրության վրա, պոկվել և կախվել են ժայռաբեկորներ և ծառ, առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայրում է գտնվել ԵՓՎ Կենտրոն համայնքային բաժնի պետը և ԲՊԱՀՎԿ վարչության ավագ հրահանգիչը, ով տեղեկացրեց, որ քարաթափման վտանգի վերացման համար կձեռնարկվեն միջոցներ:

Փրկարարներն իջեցրել են ծառը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս