Ավազակային հարձակում վերելակում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հագուստի աշխարհ» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 08։20-ի սահմաններում «Առինջ Մոլ» տանող ճանապարհին Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։
1977 թ. ծնված Վարդանուշ Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու «Վիլլա Գարի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արգելված իրերի խմբաքանակի ներթափանցման փորձը: Ներնետման փորձ կատարող քաղաքացիները, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակիցներին, դիմել են փախուստի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Հրազդանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք):
«Աստղիկ» բժշկական կենտրոնում այս տարվա սեպտեմբերի 2-ին հրազենային վնասվածքներից մահացել էր Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանը:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում:
«Ես ծառայել եմ հայրենիքին, կապ չունի ես հիմա գործող սպա եմ, թե ոչ: Սպան լինում է գործող ու պաշտոնաթող: Հապշտապ եզրակացություններ պետք չէ անել հենվելով ադրբեջանական քարոզչության վրա»,- նշել է Մինասյանը:
Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձեւավորված տրամաբանության մեջ: Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք է արժեվորվեր:
Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում երկրորդ հայտ չներկայացվեց։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը միայնակ է մասնակցելու մրցույթին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին։ Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ մրցակիցներ չեն լինելու, այլապես Մուրադյանը ԺՊ-ի կարգավիճակում չէր լծվի կադրային փոփոխությունների։
Հետախուզվողները հայտնաբերվեցին:
Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 12-ին, ժամը 00.55-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.-ն և 1996 թ. ծնված Սարգիս Հ.-ն:
Չբացահայտվող հանցագործություններ չկան:
«Ճիշտ ժամանակին բերել են զենքերը, շատ դժվար էր հասցնելը, որովհետև ճանապարհներն անընդհատ ռմբակոծվում էին, բայց մեր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արթուր Դարբինյանն ամեն ինչ կազմակերպել էր շատ բարձր մակարդակով, ու մենք զենք-զինամթերքի պակաս չենք ունեցել»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողությունների մի շարք դեպքեր, 4 անձի առաջադրվել է մեղադրանք:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:
Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Նրանք պահանջում են հանձնաժողովից պարզելու, թե արդյոք հարուցվե՞լ է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ (լուսանկարում):
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտմեբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ն սահմանվել է հերթապահություն:
«Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ինձ համար առնվազն տարօրինակ և զարմանալի է, որ մեր կառավարությունն ու Բնապահպանության նախարարությունն ուշադրություն չեն դարձնում միջազգային բնապահպանական մանիֆեստի դրույթներին, որը կարող է մեզ օգնել՝ այս խնդիրը լուծելու հարցում: Այս մանիֆեստին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չնայած նրան, որ մենք էլ ենք միացել Բեռլինի կոնվենցիային»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված լուսանկարներն ու տեղեկությունն այն մասին, թե իբր ոչնչացվել է հետախուզական թռիչքներ իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք, չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Հայտնի է, որ «Բոկո հարամ» նիգերիական խմբավորումն ավելի վաղ քանիցս երեխաներին օգտագործել է որպես մահապարտներ: