Բաժիններ՝

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 8­-ին, ժամը 17.00­-ին տեղեկություն է ստացել, որ Բյուրական­Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Անտառուտ­Ամբերդ ավտոճանապարհի 6­րդ կմ­ին արգելափակումից դուրս են բերել «Honda CR­V» մակնիշի 35 CP 241 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Ա.) ավտոմեքենան (3 ուղևոր):

Դեկտեմբերի 8-­ին, ժամը 00.48­-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-­Նիգավան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ապարան­ Նիգավան ավտոճանապարհի 6-րդ կմ­ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի 08 vv 018 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ք.) ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս