Սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ
Դեկտեմբերի 8-9-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 10-12-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ:
Երևանի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.20C