
Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար ու երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Սարավան«Զանգեր» ճանապարհահատվածին տեղտեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհին թույլ մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար և երկու և ավելի կամրջակ ունեցող ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: