Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։
«Դուք մշտապես խոսում եք այն մասին, որ ռեֆորմներ եք իրականացնում, որպեսզի Ոստիկանության հեղինակությունը բարձրանա, ձեր վերլուծություններով՝ ինչո՞ւ է այսքան նվազել հետաքրքրությունը, որ այդ պաշտոններում համալրելու համար դուք նաև առաջարկում եք բարձրագույն կրթության մարդկանց, որոնք ոստիկանական կրթությունից դուրս են»,- այսօր Ազգային ժողովում այս հարցով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը։
«Մենք պետք է հասկանանք, որ մինիմում աշխատավարձով, ոչ շատ բարձր աշխատավարձով այդ ոստիկանները պաշտպանում են մեր առօրյա անվտանգությունը, հանգիստ քունը։ Բոլոր թերություններով հանդերձ՝ Ոստիկանությունը բարեփոխվում է, մենք ձեր կողքին ենք, գիտեմ, որ այս ելույթից հետո կարող է՝ շատ քննադատություն լինի, բայց սա նաև կապ ունի իմ սուբյեկտիվ վերաբերմունքի հետ, որովհետև իմ եղբայրս էլ ոստիկան է, ես շատ լավ հասկանում եմ ոստիկանի 24-ժամյա չնորմավորված աշխատանքը»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Դեկտեմբերի 8-ի ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ժամը 11.52-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վ. Եղիազարյանն ասաց, որ իրենք ուսումնասիրել են արմատները. «Եթե արմատներին վերադառնանք, օրենքը կիրառվում է 2002 թվականից. մինչև 2011 թվականը եղել է դրսից ընդունելություն, 2011 թվականից հետո մտավ այդ երկաստիճան, երեքաստիճան ուսումնական համակարգի ներդրումը, փոփոխություն մտցվեց այս համակարգի մեջ, միգուցե նպատակը շատ լավ էր և հեռահար, բայց, փաստորեն, այսօրվա վիճակով դա մեզ համար բերեց որոշակի խնդիրներ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ծննդյան օրվա առթիվ։
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն գործադիրի նիստի ընթացքում ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 8-9-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ:
Գումարը պետք է հատկացվի Արցախում ապրիլյան պատերազմի պատճառով վնասված բնակարանների վերանորոգմանը, ինչպես նաև Արցախում բնակվող բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին:
«Հարգելի խորհրդարան, երեկ իմ մասնակցությամբ շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովում, ցավ եմ ապրում, որ այդ կապակցությամբ որոշ կայք-էջեր, սոցիալական ցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին՝ այդ՝ խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար։ Բայց նաև ուզում եմ ասել, որ այդ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել։ Ներողություն, հարգելի խորհրդարան, որ այդ միջադեպի պատճառով ոչ դրական գնահատականներ են հնչել խորհրդարանի անվան հասցեին»։
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց լուծարել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
Նա երկար ներկայացրեց առկա վիճակը և առաջարկվող լուծումների մի մասը և ընդհատեց իր ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվելով՝ շարունակի՞, թե՞ ոչ:
Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ հաշվի առնելով ամանորյա տոները:
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինն ուղղված էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17/2 շենքի ջրատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում են 7-րդ հարկի բնակարանները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Անշարժ գույքի գնահատողների մասով՝ նախագիծը հստակ սահմանում է մի քանի կանոն, որոնցով պետք է առաջնորդվեն կրեդիտավորողներն անշարժ գույքի գնահատողների հետ համագործակցելիս:
«Մենք նաև պարզել ենք, որ այն հայտնաբերել են իրացման ցանցում, այլ ոչ թե սահմանին, այսինքն` տեսականորեն չեմ բացառում այն հնարավորությունը, որ հայկական ապրանքի անվան ներքո, ինչ-որ բան վաճառված լինի հաշվի առնելով, որ հայկական ապրանքը որակի առումով հեղինակություն է վայելում»,- ասաց նա:
Օբամային այնքան հուզած նամակի հեղինակ փոքրիկ Ալեքսը վերջապես հանդիպել է նախագահի հետ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաեւ այդ հիմնադրամի կանոնադրությունը եւ հոգաբարձուների խորհրդի կազմը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Սառած հատվածները զգուշությամբ տաքացրեք տաք ջրում։ Այս դեպքում ջրի օպտիմալ ջերմաստիճանը պետք է 40-42 աստիճանից բարձր չլինի։ Հնարավորության դեպքում ջրի մեջ ավելացրեք հակաբակտերիալ օճառ. դա կօգնի խուսափել վտանգավոր վարակներից։ Սառած հատվածը ջրի մեջ թողեք 15-30 րոպե։ Խորհուրդ չի տրվում մարմնի սառած հատվածները տաքացնել կրակի մոտ։
Նրանք անտեսել են համակեցության կանոնները և անհարգալից վերաբերմունք դրսևորել երթևեկության մասնակիցների հանդեպ:
Աղետից 28 տարի անց գյումրեցիների սրտում բացված վերքը դեռ չի սպիանում: Աղետի վերապրումները շատերը թղթին հանձնեցին:
Գիշերը գողացել էին կնոջ ավտոմեքենայի 3 անվադողերը: Թե ինչ պարզին ոստիկանները՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹ-ում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 36-րդ նիստի աշխատանքներին:
2016 թվականի նոյեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ: Այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: