Ա. Ադիբեկյանի կատարած հարցումների համաձայն՝ հայերը նախընտրում են հանգստանալ հիմնականում Վրաստանում՝ 130-150.000 հայ, Ռուսաստանում հանգստանում է 250.000 հայ. «1-1.5 մլն Հայաստանի քաղաքացի, որն ապրում ու աշխատում է Ռուսաստանում, ամառվա հանգստին իր հարազատներին կանչում է իր մոտ»։
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել:
Դատավորին կաշառք տալու վերաբերյալ հերթական բողոքն է ստացվել: Այս անգամ խոսքը գնում է Վարչական դատարանի դատավորներից մեկի մասին:
Սիրված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն այսօր տոնում է իր տարեդարձը:
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային, ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանը:
Օգոստոսի 1-ին, ժամը 09:09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Երազ գործարանի չշահագործվող պահեստից ծուխ է նկատվում:
Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի ՃՈ վարչական շենքի հետնամասում էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Օգոստոսի 1-ին, ժամը 08:05-ին տեղեկություն է ստացվել, որ Հուլիսի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում քամուց վնասվել են մի շարք տան տանիքներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Զրույցի ավարտին նա նաև նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար ևս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը։
ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ զբաղված է սահմանների պաշտպանությամբ: Նա հասարակական կազմակերպությունով՝ պայմանագրային գումարտակով, ծառայություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 2-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Հուլիսի 31-ին թվով 183 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 10 ամպ, կատարվել է 38028 կրակոց:
ՔԿՀ պետին դատարան էին հրավիրել ՔԿՀ-ի աշխատակիցների կաշառքի գործով, ինչի արդյունքում դատապարտյալը հայտնել էր, որ կաշառքի գործը ուղղորդված է եղել բանտապետի կողմից։ Արդյունքում, վերոնշյալ գործը հսկող դատախազը դատապարտյալի հայտարարությունը հիմք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, և հատուկ քննչական ծառայությունում այդ հայտարարության մասով նյութեր են նախապատրաստվում
Լոռու մարզի Քարկոփ գյուղում երեկ հողին հանձնեցին հուլիսի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով հայտնաբերված պայմանագրային զոինծառայող, 1984թ.-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է՝ ինչպես դիմակայել շոգին։
Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բացահայտվեցին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը:
Քաղաքացիների վստահությունը չարաշահելու, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան ներկայացած և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու համար 34-ամյա Լիլիթ Ֆարմանյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպիսի՞ հոգևոր ֆիլմեր դիտել, ինչպե՞ս վերաբերել ֆիլմի հոգևոր դրվագներին, ճի՞շտ է արդյոք Աստծո կերպարն օգտագործել ֆիլմերում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ հետևելով qahana.am կայքի «Օրվա ֆիլմը. դիտում ենք հոգևոր ֆիլմեր» շարքին։ Այստեղ քահանաները կանդրադառնան հոգևոր թեմաներով ֆիլմերին, կվերլուծեն դրանք և կօգնեն ճիշտ տեսանկյունից դիտել առաջարկված ֆիլմը։
Տղաների շրջանում տարածված անուններն են Դավիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամվելը, Արան, Արթուրը:
Այս հարցը հավատի մաս չէ, որպեսզի Սուրբ Գրքից վկայություն բերեբ: Միայն աստվածաբանները, հավատի հետևողության համաձայն, ուսուցանում են, թե Սուրբ Կույս Մարիամն սկզբնական մեղքով չի ծնվել:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հետևյալ առարկաների դասավանդման համար` հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Ա. Մ.-ն:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծաայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Գառնի տաճարում Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Մլքեյան) կատարմամբ մեկ ժամից ավելի հոգևոր երաժշտություն է հնչել: