Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Աշխատողների 43 տոկոսը ունեն միջնակարգ կրթություն, 29 տոկոսը` բարձրագույն կրթություն: Աշխատողների 27 տոկոսը երևանաբնակ են: «Զբաղվածների 78 տոկոսն իրենց գործունեությունը իրականացնում են տնտեսության մասնավոր հատվածում, իսկ 24 տոկոսը պետական հատվածում: Զբաղվածների 57 տոկոսը վարձու աշխատողներ են, ինքնուրույն իրենց ապահովել են աշխատողների 36 տոկոսը, իսկ 7 տոկոսը եղել են ընտանեկան բիզնեսի առանց վարձատրության օգնող անդամներ»,- եզրափակեց Քալանթարյանը:
Վառելիք չունիմ, որ տունը տաքցնեմ, էրեխեն չմրսի: Իմ միակ հոգսն է, որ էրեխեն չմրսի,-ասում է Ա. Էլբակյանը եւ շարունակում, որ տարածված վիրուսների պատճառով Արմենը հիվանդացել է:
«Լավ, էսքան միջոցներ եք կուտակել, էսքան թալանել եք, չե՞ք ուզում գոնե այս մարդկանց փողերը տաք, նրանք ողորմություն չեն խնդրում, նրանք իրենց մթերած խաղաղի փողն են ուզում։ Ձեր էդ «մեծ-մեծ» գաղափարները, որ ամեն օր շաղ եք տալիս, քանի՞ կոպեկ արժե, եթե էս փոքրիկ հարցը չեք ուզում լուծել»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Հայաստանի համայնքների միությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի շուրջ 100 համայնքների ղեկավարներ։
ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է խորհրդարանում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ նման միջադեպերը պետք է ընդհանրապես բացառվեն:
Երեկ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ին:
«Գյուղատնտեսության նոր նախարարը պարկեշտ, կուլտուրական, գրագետ, խելացի անձնավորություն է: Իր հետ ցանկացած թեմայից կարելի է խոսել՝ բացի գյուղատնտեսությունից. գյուղատնտեսությունից բան չի հասկանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության գործընթացը դյուրացված կարգով շարունակվում է և ծառայությունը քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու համար Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն իրենք են այցելում մարզեր՝ տեղում հանրակացարանների բնակիչների պայմանագրերի կնքումն ապահովելու համար:
«Ես բացասական եմ վերաբերվում այս ամենին և կարծում եմ ու համոզված եմ, որ նման բան չի կրկնվի: Չպետք է նման միջադեպերը կրկնվեն»,- ասաց Շահգելդյանը:
«Իմ 30-ամյա լրագրողական գործունեության ընթացքում նման դեպք չի եղել, շմայսների, թոխմախների, մյուսների արարքները սրա մոտ ընդամենը հաճոյախոսություններ են, ուղղակի զուգահեռներ հնարավոր չէ անցկացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովում իր թերթի լրագրողի և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ահազանգեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Թուխիկյանը։
Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում բնակարանների հրդեհվելու դեպքի առթիվ:
Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին:
ՀՀ կառավարությունը մշակել է օտարերկրյա ներդրողների մասին օրենքը և ներկայացրել է օտարերկրյա ներդրողներին` ակնկալելով նրանցից ստանալ կարծիքներ` Հայաստանում ներդրումների պաշտպանվածությունը բարելավելու համար:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:
Տրամադրված արտոնությունը սահմանող կանոններն ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին
Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։
Դիմում-բողոք եմ ստացել Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թ.76 շենքի հ.22 բնակարանի բնակիչ Մարիամ Սարգսյանից այն մասին, որ շենքի N43 տարածքի սեփականատեր «Արսեն» ՍՊ ընկերության կողմից, առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, հարկի բարձրության սահմաններում 52.1 քառակուսի մետր կիսահարկ ինքնակամ շինություն է կառուցել և տարածքը օգտագործում է՝ որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ, որտեղից եկող աղմուկը խանգարում է քաղաքացու անդորրը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Գործով առաջին դատականը նիստը նշանակված է դեկտեմբերի 15-ին։ Այն կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը։
Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Երևանցիներս վարժվել ենք փողոցային առևտրի գոյությանը մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում՝ սկսած Մատենադարանի մուտքի մոտ վաճառվող մանր-մունր իրերից, վերջացրած մետրոյի գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող ձկնեղենից, չրերից ու կանաչուց։
Փորձեցինք պարզել, թե ովքեր են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երիտասարդ խորհրդականներից և օգնականներից ծառայել բանակում։ Պարզվեց, որ մեծ մասը ամենատարբեր՝ հիմնականում կրթության պատճառաբանությամբ, խուսափել են զինվոր դառնալուց և իրենց պարտքը հայրենիքին տալուց։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
«Սոցիալական շատ ծանր վիճակում ապրող ընտանիք է, 1993 թվականին տանը վառվել է, տան չունեն։ Էդ մարդիկ անտուն են. մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են։ Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի բանվորության է անում»։