Երևանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13.25-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր Վահագն Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը և հրազենային վիրավորում ստացել ինքը՝ Վահագն Աբգարյանը:
Վերջերս կոնֆլիկտ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի միջև։
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը: Նրանք կալանավորված են:
Այրվել են անասնագոմի տանիքից մոտ 150 քմ փայտյա կառուցատարրեր, հացատան տանիքց՝ մոտ 100 քմ, 15 անվադող, մոտ 2 խմ աթար, մոտ 600 հակ պահեստավորված անասնակեր և ծածկից մոտ 50 քմ փայտյա կառուցատարրեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շատ ծնողներ իրենց պարտավորված են զգում երեխաներին պաշտպանել այնպես, որ նրանք առավելագույնս հանգիստ, թեթև ու երջանիկ կյանք ունենան: Եվ դա նորմալ է: Բոլոր մայրերն ու հայրերը միայն լավագույն նպատակներ են հետապնդում, բնականաբար, բայց ոչ միշտ նրանց վարքագիծը կարող է ունենալ դրական արդյունք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 18.35-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ազնիվ Ս.-ն:
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին Հայաստանում է: Նա այսօր մասնակցեց «Ծագումով հայերը» հաղորդման 10-ամյակին նվիրված համերգին:
Գյումրու Ավտոկայանի տնակային թաղամասում դեռ ճակատագրեր են խեղվում: 5 անձից բաղկացած Հովակիմյանների ընտանիքն ապրում է 2 սենյականոց, կոմունալ պայմաններից զուրկ կացարանում:
Ժամը 13:00-ի սահմաններումմ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Ծ.-ն Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ամուսինը՝ 53-ամյա Մաթևոս Խ.-ն իր բջջային հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել, որտեղ գրել է. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»:
15 տարվա վաղեմությամբ գողությունը բացահայտվել է։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Նաիրիի բժշկական կենտրոնում բնակիչների դիմելիությունը կտրուկ նվազել է: Բժշկական կենտրոնը սպասարկում է Եղվարդի, Նոր Հաճնի քաղաքային եւ 16 գյուղական համայնքների:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում իրականացվում է արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ:
Ծանր հանցագործություն կատարած հետախուզվողը հայտնաբերվեց և տարիներ անց Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստան:
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է կլոր սեղան քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:
«Վարոսյանն ընդդեմ Հայաստանի… Երբեք չէի մտածի, որ մի օր էլ իմ անձնական գործով բողոք կներկայացվի Եվրոպական դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբանը վիճարկում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը։
«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Մարտունու տեղամասում սեպտեմբերի 7-ին սկսվել է խաղողի մթերումը: Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Նորավանքի ճանապարհով իջնելիս լեռների մեջ ծվարած մի քարանձավ կա, որն հայտնի է Արենի-1 անվամբ: Մարդիկ անցնելիս գուցե չնկատեն այն, բայց երբ հնագետները սկսեցին այստեղ աշխատանքներ իրականացնել, շատ կարևոր բացահայտումներ եղան. այստեղ գտնվեց աշխարհի ամենահին կոշիկը և աշխարհի առաջին գինու հնձանը: Սա համամարդկային ժառանգություն է, որ միավորում է բոլորիս որպես մեկ ժողովուրդ՝ մի կողմ թողնելով սահմանները:
ԿԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառի հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցաներով է: Բացի այդ, ԿԳ նախարարը հիշեցրեց` ռուսերենը մեր դպրոցներում, որպես օտար լեզու, երկրորդ դասարանից են սովորեցնում աշակերտներին, իսկ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներենը դպրոցներն ընտրում են:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման 3, խուլիգանության 1, յուրացման և դրամանենգության 2-ական դեպք:
Փրկարարները հեռացրել են երեսպատման մոտ 2 քմ թուլացած սալիկները:
Ժամը 12:05-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան-Հրազդան թիվ 278 երթուղին սպասարկող Mercedes Sprinter մակնիշի 3052 L համարանիշի և Lada Priora մակնիշի K 704 YO 26 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:
Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անկախության տարիներին հավաքվել, պահպանվել և արխիվացվել են անկախության գործընթացին, մեր պետականությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Եվ դա շարունակական գործընթաց է:
Սեպտեմբերի 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է «ԵՄ MOLDEX-2017» խորագրով միջազգային լայնամասշտաբ դաշտային վարժանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԻՆ 26 աշխատակցից կազմված թիմը:
Սեպտեմբերի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող հացի արտադրամասում:
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:
Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Մասիս քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ռազմիկ Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GA 830 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արտյոմ Մամբրեյանի վարած Neoplan մակնիշի 25 ՕՕ 219 համարանիշի ավտոբուսը։