Հացի արտադրամասի մոտակա շինությունում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող հացի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացի արտադրամասի մոտակա շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին մարվել՝ 12:05-ին:
Այրվել են տանիքի կառուցատարրերը՝ մոտ 6 քմ: