
Հրդեհ Արագյուղում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:23-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 22:18-ին:
Այրվել են անասնագոմի տանիքից մոտ 150 քմ փայտյա կառուցատարրեր, հացատան տանիքց՝ մոտ 100 քմ, 15 անվադող, մոտ 2 խմ աթար, մոտ 600 հակ պահեստավորված անասնակեր և ծածկից մոտ 50 քմ փայտյա կառուցատարրեր: