Բաժիններ՝

Փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմել է ՄԻԵԴ

«Վարոսյանն ընդդեմ Հայաստանի… Երբեք չէի մտածի, որ մի օր էլ իմ անձնական գործով բողոք կներկայացվի Եվրոպական դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբանը վիճարկում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը։

2015թ. դեկտեմբերին կայացված որոշմամբ Փաստաբանների պալատի խորհուրդը Երվանդ Վարոսյանի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառել՝ խիստ պատասխանատվություն ֆեյսբուքում կատարված գրառման պատճառով։

Որոշումը վիճարկվել է ներպետական ատյաններում, սակայն «արդեն բոլորին հայտնի պատճառներով որոշման դեմ ներկայացված մեր բողոքները մերժել են»։ «Տարիներ անց, կրկին բոլորի մոտ առաջանալու են հարցեր, թե ինչու՞ այսպես, ո՞վ է մեղավոր, ի՞նչ կարիք կար նման կերպ վարվել, դժվար էր արդյոք օրինական լուծումներ գտնել… բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է»,- գրել է Երվանդ Վարոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս