Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով. կալանավորված անձանց հարցաքննել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի գործով նոր զարգացումներ են նկատվում:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սեպտեմբերի 13-ին ազգային անվտանգության ծառայությունը գործով կալանավորված անձանց կրկին հարցաքննել է: Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրելը: Նրանք կալանավորված են:

Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հետ7ում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը` Արտյոմ Կանևսկոն: Ու մինչ իրավապահները քննում էին գործը, սեպտեմբերի 12-ին Էջմիածնի Անդրանիկի փողոցում սպանվեցին Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի մտերիմ ընկերները՝ Կարեն Դավթյանը և Լևոն Ավետիսյանը: Եվ առաջին կասկածն այն է, որ Դոն Պիպոն «վերացրեց» իրեն սպանելու փորձ նախապատրաստողներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս