Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:

ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծայրագույն Վարդապետ Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, իր մաղթանքները փոխանցեց ներկաներին: Համերգից հետո ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով, շնորհավորելով ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ՝ անդրադարձավ անցած տարիների ձեռքբերումներին և խոսեց Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի եռամիասնության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930