Սեպտեմբերի 21-ը մեր Անկախության տոնն է՝ մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր:
Ջորկայեֆի որդին՝ Օգան Ջորկայեֆը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Նանտ»-ում, հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:
Կարեն Մանվելյանի կարծիքով՝ զբոսաշրջիկները հետո կարող են ալտերնատիվ տարբերակ գտնել` շարունակելու իրենց ճանապարհը և գնալ Ախալցխա ու տեսնել տեղի ամրոցները, հետո այցելել Ջավախեթիի պահպանվող տարածքները` թռչնադիտարկման կամ այլ զբաղմունք գտնելու:
Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում չեխ պատգամավորը ՀՀ մախագահ Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ պարգևը:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մշակույթի, թատերական արվեստի բնագավառներում, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար մի խումբ գործիչներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգիչ Արամեին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ դերասան Ռաֆայել Քոթանջյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ երգիչ Մհերին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ դերասան Մկրտիչ Արզումանյանին շնորհվել է շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը արժանացավ փրկարար ծառայության գեներալի կոչման:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա կատարած և 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նախօրեին դադարեցրել է հացադուլը:
Սեպտեմբերի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:
Աշխարհահռչակ ռոք–աստղ Սերժ Թանկյանն իր երկրպագուներին կոչ է արել դիտել արցախյան հակամարտության մասին պատմող ֆիլմը։
Անկախացման տարիներին խնդիրները շատ ավելի սուր էին՝ պահպանել, գոյատևել: Խնդիր էր դրված առողջապահական համակարգն ինչ-որ կերպ պահպանել և զարգացնել: Այդ ժամանակ շատ հեշտ էր ոչնչանալը, քանի որ ոչ մեծ ֆինանսավորում կար, ոչ մատակարարում, ոչ օրենսդրական դաշտ: Հիմնական խնդիրը սա էր, սակայն մասնագետների շնորհիվ համակարգը կարողացավ պահպանել իր գոյությունը:
Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:
«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշեց նա:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 05:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»:
Հարցին, թե պատրա՞ստ եք ձեր տեղի զիջել, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»:
«Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան տոկոսը շատ լավն է։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»,- ասաց նա։
«Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ»: