
«Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է». Վլադիմիր Գասպարյան

Այսօր լրագրողները Եռաբլուրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին փոխանցեցին տարածված պնդումը, թե իրար հաջորդող աղմկալի սպանությունները կանխելու համար անհրաժեշտ է Հայաստան վերադարձնել Վանո Սիրադեղյանին։
Ի պատասխան նա ասաց. «Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է եղել, շարունակում է մնալ. նա իմ ավագ ընկերն է: Դա մարդիկ են, կարծիքներ են: Մեկն էլ ուզում է՝ Օսիպովը գա, մեկն էլ ուզում է Արամ Մանուկյանը գա…»:
Հարցին, թե պատրա՞ստ եք ձեր տեղի զիջել, Վ. Գասպարյանը պատասխանեց. «Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»: