Բաժիններ՝

««Օրենքով գողերը» էնքան գառի նման խելոք են իրենց պահում, չկասկածեք դրանում». Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացարձակապես համամիտ չէ տարածված կարծիքին, թե Հայաստանում քրեական տարրերի հետ կապված հանցագործությունները ավելացել են։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ոստիկանությունն աչք չի փակում նման դեպքերի վրա: «Չբացահայտվող հանցագործություններ չկան։ Բացահայտման դինամիկան տոկոսը շատ լավն է։ Անցած դեպքերից մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, էլի շուտ կբռնենք»,- ասաց նա։

Լրագրողները նաեւ հարցրել են, թե ինչպես է ստացվում, որ «օրենքով գողերը» Հայաստանում «սխոդկաներ» են անում։ ««Օրենքով գողերը» էնքան գառի նման խելոք են իրենց պահում, չկասկածեք դրանում»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին, թե հնարավոր է տեղափոխվի պաշտպանության նախարարություն, ոստիկանապետը կատակել է, թե իր պաշտոնին նշանակվել է 60 տարով։ «Վաթսուն տարի հետո միգուցե ուզեմ գնամ պաշտպանության նախարարություն»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930