Բաժիններ՝

«Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում». Գլխավոր դատախազը՝ վերջին զինված միջադեպերի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է՝ բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում ու չկա որևէ դեպք, որով անգործություն է եղել: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Դավթյանն ասաց, թե չի կիսում տարածված այն կարծիքը, թե վերջին շրջանում մեծ թվով սպանություններ են եղել հանրապետությունում: «Ես չէի ասի՝ մեծ թվով»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան հակադարձեց նա։

«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչեւ 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ իրավապահների կողմից բնականաբար իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն կատարվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին հանրությունը չի իմանում»,- նշեց նա:

Նա նաև բամբասանք որակեց կարծիքը, թե կրիմինալ իրավիճակի սրումը անմիջական կապ ունի քաղաքական վերնախավի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930