Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներով պարգևատրեց հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների:

Անկախության 26-ամյակի առիթով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրվեցին ծանրորդներ` Օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930