Մուրադ Գուլոյանը վաճառում է ունեցած-չունեցածը. «ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի ունեցվածքը աճուրդի է հանվել: Երեկ այն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Հոկտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի պարտապանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի կրկնաճուրդը, որոնց արժեքները 10 տոկոսով կնվազեցվեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել Երեւանի Գր. Լուսավորիչ փողոց, 4/4 հասցեում գտնվող 0.051722 հա հողամասը եւ 6554.8 քմ բնակելի եւ ուսումնական մասնաշենքը, որի շուկայական արժեքը կազմում է 1 մլրդ 886 մլն 870 հազար 700 դրամ: Նաեւ վաճառքի է հանվել Շիրակի մարզի Բայանդուր գյուղում գտնվող 155.069 հա հողամասը եւ թվով 32 առանձին շինություններ` 943 մլն 724 հազար 763 դրամով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս