Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Էդուարդ Ներսիսյանի պաշտպանը իր մտահոգություններն էր հայտնել վերջինիս առողջական վիճակի և անձական հիգիենայի ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ։
«Մենք պետք է ներգրավենք մասնավոր նոր կառավարիչներ, ովքեր բուժհաստատություններում կկատարեն նոր ներդրումներ, ինչը կնպաստի առողջապահության համակարգի զարգացմանը»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ վիճաբանության ժամանակ ամուսինը կտրել է նրա մազերն ու ականջի վերևի հատվածը: Դեպքը տեղի է ունեցել Կոտայքում։
Ժամը 10։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 56-ամյա Էդվարդ Միրզոյանը իր վարած KIA Sorento մակնիշի 212 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 91-ամյա Ժաժկով Կիրակոսյանին։
Կյանքի 70-րդ տարում վախճանվել է ճանաչված բանաստեղծուհի, հրապարակագիր, թարգմանչուհի, բազմաթիվ գրքերի հեղինակ, 1975 թից Հայաստանի գրողների միության անդամ Անահիտ Պարսամյանը:
Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդունել է Ստամբուլ ժամանած և տեղապահի պաշտոնում իր մրցակից Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 19.20-ին, 1985 թ. ծնված Սիրակ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ժամը 15։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։
Ես սա ասում եմ որպես մարդ, որը առաջին գծում իր մարտական ընկերների հետ ամեն վայրկյան պատրաստ է եղել զոհելու իր կյանքը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 9-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Պետիկ Կ.-ին։
Հայկական մշակութային իրականության մեջ կանցկացվի նախադեպը չունեցող Armenian Europe music awards առաջին երաժշտական մրցանակաբաշխությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 10-ին, ժամը 15.30-ին, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Ռոբերտ Ս.-ին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության տվյալներով, հաշվետու տարում ազգային հայտատուների կողմից ներկայացվել է գյուտերի 4 միջազգային հայտ: Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2016 թվականին ներկայացվել է 3 հայտ:
Մահացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայրը: Լիմինդր Ալեքսանյանը տևական ժամանակ է, ինչ հիվանդ էր:
Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց Կարապետյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված նոր գերժամանակակից նախակրթարանը:
Նրա ազատումից հետո Նունե Հովհաննիսյանը նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ազգականի ինքնասպանության մասին հակասական տեղեկություններ կան։ Թեև իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ ինքնասպանը հոգեկան խնդիրներ է ունեցել ու վերջին տարիներին չի աշխատել, սակայն լուրեր կան, որ պատճառն այլ է։
Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները օրերս, սննդի շղթայի օպերատորներին հաշվառելու նպատակով կատարած շրջայցի ընթացքում Գյումրի, քաղաքի Սունդուկյան 47 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության գործող հացի և կիսաֆաբրիկատների արտադրամաս:
«Մեր կազմակերպություն ամեն օր զանգեր են ստացվում. համաքաղաքացիները բողոքում են ծաղիկների անհավանական բարձր գներից: Այն ծաղիկը, որը սովորական օրերին արժեր 800 դրամ, տոնական օրերին արժենում է 1500 դրամ, 1500 դրամ արժողությամբ ծաղկեփնջի գինը օրինակ տոն օրերին դարձել էր 3500 դրամ»,-ասաց նա:
Որպեսզի թաղամասը չլինի ինչ-որ մի աշխատավայր, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի մեկ նպատակով, մտադիր ենք ժողովրդական վարպետներին տրամադրել որոշ բնակելի հատվածներ, որպեսզի բոլոր այդ արհեստագործները կարողանան ապրել։ Գուցե շենքերի առաջին հարկերում լինեն ցուցասրահները, երկրորդում՝ արվեստանոցները և երրորդ հարկերում՝ նրանց բնակարանները։
Արթուր Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականցվելիք գործողությունների հաջորդականությանը:
Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Մարտի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
2017թ. մարտի 10-ին ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից համացանցում հրապարակվել է «ՔԿՀ-ներում դիտորդներին արգելում են հանդիպել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանավորված անձանց» վերտառությամբ հերթական հոդվածը, որում` իբրև նորություն, ներկայացվել են մի շարք դեպքեր, երբ «խախտվել» են վերջիններիս` օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու հանգամանքները: