Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 56-ամյա գյուղապետը KIA-ով վրաերթի է ենթարկել 91-ամյա հետիոտնին. shamshyan.com
Այսօր՝ մարտի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 10։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 56-ամյա Էդվարդ Միրզոյանը իր վարած KIA Sorento մակնիշի 212 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 91-ամյա Ժաժկով Կիրակոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Միրզոյանը Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի գյուղապետն է, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։
Մանրամասներն՝ այստեղ