Ինչու է ինքնասպան եղել Արմավիրի մարզպետի ազգականը. մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ազգականի ինքնասպանության մասին հակասական տեղեկություններ կան։ Թեև իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ ինքնասպանը հոգեկան խնդիրներ է ունեցել ու վերջին տարիներին չի աշխատել, սակայն լուրեր կան, որ պատճառն այլ է։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին, Երևանում իր տան բակում կախված են գտել 58-ամյա Խոսրով Ղահրամանյանին: Աշոտ Ղահրամանյանին հարցրինք, թե իրեն հայտնի՞ է մահվան պատճառը, նա խիստ վիրավորված ու վրդովված հակադարձեց, թե դրա ժամանակը չէ՝ սիրտ չունի, հարազատն է մահացել։ Փաստորեն նախօրեին, երբ մարզ էր այցելել ՀՀԿ քարոզչական խումբը՝ վարչապետի գլխավորությամբ, լավ էլ սիրտ ուներ ոչ միայն մասնակցելու քարոզչությանը, այլև բեմում վարչապետի ձեռքը բռնած, լայն ժպիտով թռչկոտելու երաժշտության տակ, իսկ հարցերին պատասխանելու սիրտ չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031