
Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի ԱԽ-3-Ե-4, ԱԽ-3-Ե-5, ԱԽ-3-Ե-6 և ԱԽ-3-Ե-7 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Գեղամ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյ անի դատարանի դատավոր:
3. Սուսաննա ԳԶՈԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
4. Լենդրուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: