
Կալանավորված Էդուարդ Ներսիսյանը երբևէ դժգոհություն չի հայտնել

Զանգվածային լրատվամիջոցներում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Էդուարդ Ներսիսյանի պաշտպանը իր մտահոգություններն էր հայտնել վերջինիս առողջական վիճակի և անձական հիգիենայի ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ։
Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ Է. Ներսիսյանը, տևական ժամանակ գտնվելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ստանում է նեղ մասնագետների՝ նյարդաբանի և թերապևտի կողմից նշանակված բոլոր բուժումները և պարբերաբար՝ նաև խորհրդատվություններ։ Մշտապես գտնվում է ինչպես համապատասխան բժիշկ-մասնագետների, այնպես էլ հիմնարկի մյուս աշխատակիցների հոգածության ներքո։
Երբևէ դժգոհություն չի հայտնել իրեն մատուցվող բժշկական ծառայությունների որակից։ Ներկայումս Է. Ներսիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար. ինքնուրույն տեղաշարժի և շարժունակության լուրջ խնդիրներ չունի, անձնական հիգիենայի հետ կապված խնդիրներ՝ նույնպես։
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին