Բաժիններ՝

Մտավոր սեփականության գործակալության կողմից տրվել է գյուտի 93 և օգտակար մոդելի 44 արտոնագիր

2016 թվականի ընթացքում մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 94 գյուտի և 32 օգտակար մոդելի հայտ, որոնցից 124-ը` ազգային, 2-ը` օտարերկրյա հայտատուներից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության տվյալներով, հաշվետու տարում ազգային հայտատուների կողմից ներկայացվել է գյուտերի 4 միջազգային հայտ: Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2016 թվականին ներկայացվել է 3 հայտ:

2016 թվականին գործավարությունն ավարտվել է 150 հայտով, ընդ որում, 86 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 27 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 18 հայտով` գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու մասին, գյուտի 13 և օգտակար մոդելի 6 հայտերով` արտոնագրեր տալն ամբողջությամբ մերժելու մասին:

2016թ. տրվել է գյուտի 93 և օգտակար մոդելի 44 արտոնագիր, որոնցից օտարերկրյա հայտատուներին՝ օգտակար մոդելի 2 արտոնագիր:

2016թ. 3 հազար 78 գյուտի արտոնագրերից ՀՀ տարածքում գործում է 201-ը, իսկ օգտակար մոդելի 478 արտոնագրից՝ 125-ը: Հայաստանի տարածքում գործում է նաև 4 հազար 571 եվրասիական արտոնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս