Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին:
Ջրառատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար և հաշտվել են։
Նովրուզ Բայրամին դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք է ակնկալվում: Մարտի 15-ին Թեհրան-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել 292 իրանցի, որից Mahan Air ավիաընկերության ինքնաթիռով 168, իսկ Iran Aseman Airlines-ով` 124 հոգի:
Ակցիայի մասնակիցներն իրենց գործողությունները չցանկացան մեկնաբանել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցավում է անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քիչ առաջ Shamshyan.com-ը տեղեկատվություն էր տարածել, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ եւս երկու բարձրաստիճան սպա տեղափոխվել են հոսպիտալ:
Քննարկումներից հետո որոշվեց վաղը ժամը 18։00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ պահանջելով արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականը. «Պահանջում ենք արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականը»։
Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին, իր շարժական և անշարժ գույքով ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Այսօր Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողները վարչապետ Կարեն Կարապետյանից հետարքրքվեցին՝ «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ նա ի՞նչ գնահատական ունի:
Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ պետք է անմիջապես նախաձեռնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ և այդ ընթացակարգի շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարզելու համար Ա. Սարգսյանի մահվան հանգամանքերը:
Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից:
«Մենք հայտարարել ենք նաև վարձի փոխհատուցում այն ուսանողների համար, ովքեր մասնակցել են ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողություն և մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների։ Նրանք 30 % էին ստանում, այժմ 20 % են ստանում։ Կան նաև սահմանամերձ համայնքներում ապրող ուսանողների համար նախատեսված կրթաթոշակներ»:
Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։
«Երեկ գիշերն են իրեն վիրահատել, քսան րոպե առաջ է մահացել: Վիրահատությունը նորմալ էր անցել, բայց պատճառը, որը բերել էր անհետաձգելի վիրահատության, արդեն բարձիթողի վիճակ էր այնտեղ՝ բարդություններով լի: Մահը բանտի հետ կապ չունի, ինքը մեր մոտից ինքնակամ լքել էր հիվանդանոցը, ուշ էր դիմել հիվանդանոց»:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քննչական կոմիտեին հանձնարարել է քննություն իրականացնել։
Ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 4 քրեական գործ:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ ուսումնասիրության առարկա դարձնելով նաև այդ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան դեպքից հետո Ազատության հրապարակում հավաքված մի խումբ երիտասարդներ երթով շարրժվեցին դեպի Մաշտոցի պողոտա՝ փակելով փողոցը: Քիչ անց եկան ոստիկանները և քաշքշուկ սկսվեց նրանց և ակցիայի մասնակիցների միջև:
Գևորգ Կոստանյանն ասաց, որ ՄԻԵԴ-ի կողմից վճիռներ են կայացվում Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների դեմ, ինչպես հին, այնպես էլ նոր ժողովրդավարության երկրների դեմ։ «Այն հանգամանքը, որ ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվում և խախտումներ են ճանաչվում, դեռևս առանձնահատուկ մոտեցում չէ։ Այլ հարց է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, պետք է ձեռնարկեն և ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք պետք է նվազագույնի հասցնեն դրանք»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության մեղադրանքով 2016 թվականի հուլիս ամսից հետախուզման մեջ գտնվող անձը։
«Մի մոռացեք, որ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնք ներկայացվել են մինչև ապրիլյան պատերազմը՝ գերեվարված տղաների մահվան կամ խոշտանգման փաստերի հետ կապված, ունենք Գուրգեն Մարգարյանի սպանության գործ։ Այդ ամբողջը, մեկը մյուսին լրացնելով, հիմնավորում է՝ առաջին՝ Ադրբեջանի, իրոք, հայատյացության դրսևորման քաղաքականությունը, երկրորդը՝ Ադրբեջանի այդ վարվելակերպը խոշտանգման դասական դրսևորում է՝ իր բոլոր ձևաչափերով։ Իհարկե, այդ ամեն ինչը նշանակություն է ունենալու»։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:
Մարտի 16-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Պատմական օր ապրեցինք: Մեր ավանդույթների, սովորույթների, կրոնական օրենքների համաձայն ժողով գումարեցինք և տեղապահ ընտրեցինք: Բոլորը կատարվածն ընդունեցին, ողջունեցին, սակայն դրանից հետո նահանգապետարանից եկած ուղերձը մեր ոգին տակնուվրա արեց: