Աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կիրակի նախատեսվում են աշխատանքներ: Բայց Լևոն Հունանյանի գործը քննելիս պարզվել է նաև, որ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի` նա պետք է իրականացնի այս գործառույթները: Սակայն դատաձեռագրաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ ստորագությունը կեղծվել է:
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Tert.am-ում այսօր հրապարակված «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի վերլուծության տվյալները, համաձայն որի Հայաստանում 31 հազար 993 ընտրող ծննդյան օր ու ամիս չունի, 883 հասցեում 20 և ավելի ընտրող կա, 10.825 հասցեում գրանցված է 10 և ավելի ընտրող, 2755 ընտրող հասցե չունի. «Այդքան ընտրողների մոտ հասցեներ չկան՝ մարզ, քաղաք կամ գյուղ, շենք, բնակարան բացակայում են»:
2017-ի մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված գրության վերաբերյալ, որով նահանգապետարանը պատրիարքի ընտրությունների գործնթացի սկսելը համարում է «իրավաբանորեն անհնար»:
Քրիստոնյաները կշարունակեն թվաքանակով աշխարհի գերակշռող կրոնական համայնքը մնալ մինչեւ 21-րդ դարի կեսերը: Այդ մասին վկայում է այն հետազոտությունը, որն անցկացվել է ԳորդոնՔոնվելի աստվածաբանական սեմինարիային (ԱՄՆ) առընթեր Գլոբալ քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի կողմից:
Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը:
Սինթետիկ թմրամիջոց: Նորօրյա ժանտախտ. ոստիկանությունը զգուշացնում է հեռու մնալ։
Հանրապետական կուսակցությունը և գործող կառավարությունը չափազանց կարևորում են կրթության ոլորտը, քանի որ դրանով է պայմանավորված մեր վաղվա օրը:
Փոխադրողների համար տարբերություն չկա` փոխադրումները կիրականացվեն երկթագծով, թե ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է:
Մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները:
տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում պահել «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց:
ՀՀ քաղաքացի, Ֆրանիսայում փաստացի հաշվառված Ա.Ավանեսովը հեռախոսակապի միջոցով նախնական համաձայնության է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ՝ առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքելու և վերջինիս իրացնելու հարցի շուրջ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կալանավորը Ա.Ավանեսովին հաղորդել է իր եղբոր տվյալները և հաշվառման հասցեն՝ ծանրոցը, որտեղ պետք է թաքցվեր թմրամիջոցը, եղբոր անվամբ առաքելու նպատակով:
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, որոնք հարձակվել և հայհոյանքներ էին տեղացել լրագրողների և «Ելքի» անդամների հասցեին:
«Մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում 555DD55 պետհամարանիշով Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան ապօրինի ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահպանվող փակ տարածք։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր տեղի համայնքների բնակիչներ են, ճանաչել են վարորդին՝ Վահագն Արսենյանին, և դատելով նրա գործողությունների բնույթից՝ եզրակացրել են, որ վերջինս ոչ սթափ վիճակում է»։
Մահակով հարվածներ է հասցրել, այնուհետև՝ դանակահարել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 6-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել մոտ 39-ամյա տղամարդու:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող խաղային ակումբներից մեկից խաղային համակարգչի գողություն կատարած անձի ինքնությունը:
«Սա վերաբերում է նաև ծնունդներին: Գիտեք շատ դեպքերում մարզերից գալիս են Երևանում ծննդաբերելու, բնակության, հաշվառման տարբերության դեպքում էլ խնդիրներ են լինում, վազվզոցն է շատանում: Նոր փոփոխություններով հնարավորություն կա դիմել ցանկացած գրանցման մարմին և ստանալ վկայական»,-ասաց Արգամ Ստեփանյանը:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 19-20-ը նույնքան կբարձրանա:
Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում կունենա գործընկերոջ` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայկ Դեմոյանը նույն հաստատության գիտական խորհրդի անունից, իբրև թե առաջնորդվելով «մասնագիտական պարտքով, այլ ոչ թե անձնական նախասիրություններով կամ միտումներով», քննարկման առարկա է դարձրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին և երկրորդ գրքերի՝ իր կարծիքով «գիտականության և պրոֆեսիոնալ ցածր մակարդակով իրականացված լինելու» հարցը:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածների վիճակները կայուն է:
Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում առաջին հերթին մարդն է, մարդու գնահատված կարիքը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրումը: Այս մասին օրերս տված հարցազրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ տարածք է։
Կողոպուտ Երևանի Տերյան փողոցում:
Ուշադրություն. հետախուզվում է լուսանկարում պատկերված անձը։
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
«Հայաստանը լավ կազմակերպիչների ու մասնագետների կարիք ունի». այս մասին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտրարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Շատ լավ կլիներ, որ եթե նույնիսկ ոչ բոլոր հայերը, ապա գոնե 50 տոկոսը վերադառնային կամ գային Հայաստան, քանի որ իրականում մենք կարիք ունենք»,- ասել է նա: