
Անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Արձանագրվել է խաղաղապահության, ռազմական կրթության, ռազմական ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Քննարկվել է դրանց շարունակականության ապահովման հետագա միջոցառումների ծրագիրը:
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017 թվականի համագործակցության պլանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: