Քիչ առաջ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ընթացում Մաշտոցի պողոտայի հատվածում քաշքշուկ սկսվեց երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները հորդորում էին ցուցարարներին բացել ճանապարհի երթևեկելի հատվածը:
«Երեկ վարչապետի օգնականը մեզ ասաց, որ կպատասխանեն մեր դիմումին, բայց քանի որ նախապես ինֆորմացիա ունեցա, որ դիմումը մերժվել է, ընկերներիս ուղարկեցի, որպեսզի նամակի պատասխանը ստանան ու բերեն այստեղ, որպեսզի մենք բոլորս չգնանք այնտեղ ու խաբված կանգնենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց Շահեն Հարությունյանը՝ հայտարարելով, որ անգամ մերժումի պատասխանը չեն տվել իր ընկերներին։
«Տանը, ըստ իր և ուղեկցողների խոսքերի, մոտ մեկ օրվա հիվանդության պատմություն ուներ ինքը: Օղակումը, ըստ երևույթին, մեկ օր առաջ էր տեղի ունեցել, իսկ սուր վիրաբուժական պաթոլոգիաների ժամանակ ժամանակը շատ մեծ կարևորություն ունի: Ընհանրապես ամբողջ աշխարհում ընդունված է առաջին ժամվա կանոնը», – փոխանցեց վիրաբույժը:
Այսօր «հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողները երթ են իրականացնելու նոր պահանջներով: Այս պահին նրանք հավաքվել են Ազատության հրապարակում: Շանթ Հարությունյանի տղան՝ Շահեն Հարությունյանը, հայտարարեց, որ ինքն ինֆորմացիա ունի, որ կառավարությունից մերժել են իրենց՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը:
«Հաց բերողին» սատարողների հավաք Ազատության հրապարակում:
Երբեք և ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում: Այսպես է արձագանքել Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու նախաձեռնության մասին Times.am-ի հարցին:
«Դրա համար իրավապահ մարմինները քննություն են նշանակել և կպարզեն` թերացում եղե՞լ է, թե՞ չի եղել, եթե եղել է, ապա ով է թերացել և այդ թերացման համար ինչ պատիժ է հասնում»:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մարտի 16-ին Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Մեղրու, Արագածի, Սևանի, Սիսիանի, Ապարանի, Մարտունու, Մարալիկի, Եղեգնաձորի, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մարտի 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Դիակը հնարավոր է պահել երկար՝ մինչև 48 ժամ, սառնարանային պայմաններում, իսկ դրանից հետո հետզհետե տեղի են ունենում փոփոխություններ՝ բջջային կազմն է վերանում, ձևաբանական փոփոխություններ են տեղի ունենում, ինչն աղավաղում է պատկերը, և չես կարողանում հստակ կողմնորոշում կատարել և դատողություններ անել:
Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Արարատի մարզի Դեղձուտ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։
«Ես ձեզ լսեցի, անձամբ կոնտրոլի տակ կպահեմ այդ ամեն ինչը, բայց ես չեմ խոստանում, որ պատասխանը կլինի այն, ինչ դուք սպասում եք, այլ կլինի այն, որ ես և պատկան մարմինները կգտնենք ճիշտ՝ օբյեկտիվորեն»:
Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը:
Դարանակալում՝ նախկինում 3 անգամ դատվածի տան մոտակայքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Յուրի Շ.-ն:
Մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», մարտի 16-ին պատժախցից տեղափոխվել է ընդհանուր խուց եւ շարունակում է հացադուլը:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տղամարդը կնոջ ծեծի է ենթարկել՝ իր մոր հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելու համար:
Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։
Մանվել Գրիգորյանի դրամական միջոցներն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել են մոտ 348.4 մլն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար և նույնքան էլ եվրո։
Մարտի 17-ին, ժամը 15:01-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի Երիտասարդական փողոցի 1-ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը (ունի հոգեկան խնդիրներ) ս. թ. մարտի 12-ին դուրս է եկել տանից Վանաձոր քաղաք ուղևորվելու նպատակով և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։