
Արոնյանի կինը Հայաստանում հաջողված բիզնեսներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն։
Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոնին Հայաստանն այնքան գրկաբաց է ընդունել, որ նա կարողացել է այստեղ հաջողված բիզնես դնել, այժմ էլ՝ պաշտոն ստանալ։ Լևոն Արոնյանի հետ ամուսնանալու նպատակով Հայաստան եկած Արիաննեն 2016-ից հրատարակում է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որն անվճար բաժանում են տրանսպորտում։
Վերջերս տեղի ունեցավ նրա հարսանիքը՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ, իսկ երեկ էլ նա նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ նրան է պատկանում նաև Մոսկովյան փողոցում գործող «Ստոպ» ակումբը, ընդ որում՝ ասում են՝ Արիաննեն շատ խիստ ղեկավար է և աշխատակիցներին «երես չի տալիս»։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։