Վթար Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին

Նոյեմբերի 21-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 242717 HC պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված՝ Վ. Գ.) և «Nissan Teana» մակնիշի 51 FU 500 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Գ.-ը հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս