
Աբովյանում հացաբուլկեղենի կրպակ է այրվել

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 01:06-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում քաղաքապետարահի մոտակայքում այրվում է հացաբուլկեղենի կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 01:40-ին:
Պարզվել է, որ Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում, ամբողջությամբ այրվել են հացաբուլկեղենի կրպակի փայտե ներքին հարդարանքը (մոտ 14 քմ) և գույքը: