
Արցախում զոհված 22-ամյա Գեղամը սպա էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը. news.am

Արցախում նոյեմբերի 21-ի երեկոյան ականի պայթյունից մահացու վիրավորում ստացած Գեղամ Զաքարյանը Մուսալեռ գյուղի բնակիչ էր, կոչումով սպա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մուսալեռի գյուղապետարանից:
22-ամյա Գեղամ Զաքարյանն այս տարվա ամռանն էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ հուլիսի վերջին տեղափոխվել Արցախ՝ ծառայության: Մուսալեռում բնակվում են սպայի ծնողները, նրա քույրն ու եղբայրը համայնքում չեն ապրում:
Գեղամ Զաքարյանի մարմինն այսօր կտեղափոխվի Մուսալեռ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։