![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/913260_640x420.jpg)
Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ամեն տարի հայտարարվող «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթին, որի շրջանակում առանձնակի կարևորվում են յուրօրինակ և հետաքրքրական լուծումներ առաջարկող աշխատանքներն ինչպես մասնավորի, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից:
«Մեր կողմից Ամանորի տոներին ընդառաջ «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ: Սա լավ առիթ է խրախուսելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ևս միանան քաղաքի Ամանորի տոնական ձևավորմանը՝ լրացուցիչ տոնական տեսք հաղորդելով մեր Երևանին»,-նշել է քաղաքապետը:
Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է այս տարի ևս անցկացնել մրցույթը և ապահովել վարչական շրջանների, տնտեսվարողների կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: