Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգության գործով մեղադրյալ Արարատ Խանդոյանն այսօր տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ աչքը վիրահատելու համար:
ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի՝ մեծ աղմուկ հանած ձայնագրության տարածման հարցում կարծիքներ հնչեցին, թե իբր դրանում Ոստիկանության օպերատիվ ծառայության մատը խառն է: Ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը. քանի որ Ոստիկանությունը պետական կառույց է, ուստի բացառվում է նրա մասնակցությունն այս ժողովի ձայնագրման տարածմանը:
2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:
Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:
Սա ուղղակի տարօրինակ պահվածք է Երևանի քաղաքապետարանի կողմից, և ես նորից եմ ասում՝ ես պարտավորվում եմ, որ այն պահից, երբ կլինեմ Երևանի քաղաքապետ, նման պրոցեսներն ուղղակի կբացառվեն։ Ամեն ինչ տեղի կունենա արագ, տեղում, որակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կար մի ժամանակ, երբ հույս ունեինք, որ աղբահանությունը լավ վիճակի կհասներ, երբ «Սանիտեքը» նոր էր սկսել աշխատել։ Սակայն վերջին ամիսներին ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում աղբի կուտակումներ են նկատվում։ Կենդանիները, որոնք սնվում են աղբով՝ դրանք թափառող շներն են, կատուները, առնետները, իսկ թռչուններից էլ՝ ագռավներն ու կաչաղակները, փորձում են իրենց կենսակերպով մաքրել աղբը շրջապատից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 19-ին, ժամը 03:23-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Օձուն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոբուսն արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Տիգրանաշենի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում՝ ձնախառն անձրև:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:
Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:
Փետրվարին քրեական գործ հարուցվեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ։ Նրա մորաքրոջ որդին՝ Նժդեհ Բերբերյանը, փետրվարի 17-ին գրավոր հաղորդմամբ հայտնել էր ոստիկաններին, որ նախորդ օրն Արան իր ընկերոջ հետ առեւանգել է իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ, սպառնացել են՝ պահանջելով վերադարձնել իրենց պարտքը։
ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:
ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պարեկային ավտոմոբիլներում տեղադրված 306 հատ սարքավորումներ կենթարկվեն ստուգաչափման։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ սահմանադրական դատարանը «Ոչ» է ասում կրծողներին։ ՍԴ-ն «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերությանը մեկ անձից կատարվող գնումների միջոցով պատվիրել է դեռատիզացիայի աշխատանքներ իրականացնել։ Առաջին եռամսյակի աշխատանքների համար ՍԴ-ն ընկերությանը վճարելու է 24 հազար դրամ։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Դյուպոն-Էնյանը անհրաժեշտ է համարում շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում:
Ֆրանսիան պետք է շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպաստելուն ուղղված գործունեությունը:
Խորեն Սիմոնյանը 1992 թվականի փետրվարից ապրել է Գյումրու «Երեխաների տուն» պետական մանկատանը, սովորել է Գյումրու թիվ 30 դպրոցում: Ֆ.Նանսենի անվան Գյումրու գիշերօթիկ տեղափոխվելուց հետո Խորենը ուսումը շարունակեց քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է Գյումրու Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը:
Երբ պատմում էր, տիկին Անահիտի աչքերից անընդհատ արցունքներ էին գլորվում, բայց հանկարծ սրբեց արցունքներն ու ասաց, որ էլ լաց չի լինելու, քանի որ տղան ասել է. «Մամ, էլ քեզ չտեսնեմ լացելիս, ես կմեծանամ, ու ամեն ինչ լավ կլինի»:
Հայաստանը չորրորդն է 2017 թվականի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների թվում:
Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաները հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։
Ջաջուռավանի անօթևանության խնդիրը լուծում չի գտնում արդեն 30 տարի:
«Եվրատեսիլ»-ի Wiwibloggs կայքն անդրադարձել է մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի այցելությանը Ծիծեռնակաբերդ։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայֆրանսիական բարեկամության համար տեսնում է երկար ու պայծառ ապագա:
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է տեսանյութ, որտեղ մանրամասներ են հաղորդվում ապրիլի 10-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն-տնակում կատարված սպանության վերաբերյալ:
«Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի մասին» և «InTourExpo 2017-ի զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես» թեմաներով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և «EXPO GROUP» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հատուկ մարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 44-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, այդ ընթացքում Ջուլիետա Կոկոլյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից: