Բաժիններ՝

Արարատ Խանդոյանին վիրահատում են

Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգության գործով մեղադրյալ Արարատ Խանդոյանն այսօր տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ աչքը վիրահատելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Այս պահին Արարատ Խանդոյանին տեղափոխեցին Մալայան ակնաբուժական կենտրոն վիրահատության: Հիշեցնեմ, որ Արարատ Խանդոյանը աչքի վնասվածքը ստացել է անցյալ տարվա հուլիսի 20-ին, հայտնի դեպքերի ժամանակ, հատուկ միջոցի կիրառման հետևանքով: Եվ վիրահատությւոնը կատարվում է դեպքից 8 ամիս անց»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս