«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Իսրայել, հաղորդել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2017թ. ապրիլի 20-ից 22-ը Երևանում կանցկացվի Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության նախընտրական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 21-ին` քարոզարշավի մեկնարկի օրը: «Օրենքով սահմանված ժամկետներում կհրապարակենք մեր ծրագիրը, որը կտեղադրվի մեր կայքում»,- ասաց Թադևոսյանը:
Ապրիլի 16-ից կորած ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում։
Մեծ Բրիտանիայում ապրիլի 22-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ամենամյա քայլերթը:
Սեքսոպաթոլոգը նշեց, որ հաճախ են հանդիպում սեռական հայացքների տարաձայնությամբ պայմանավորված աններդաշնակ զույգերի, որոնք չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել՝ ելնելով իրենց սեռական ցանկությունների, սեռական պատկերացումների բախումներից.
Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը կերկարաձգվի և կառուցապատող «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի 2021 թ. դեկտեմբերի 30-ը։ Հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում՝ ապրիլի 20-ին։
«Սայլը տեղից շարժվում է, բայց, իհարկե, շատ դանդաղ, և քանի որ մեր մասնագետների կատարած աշխատանքն օնլայն տիրույթում շատ քիչ է այն ոչ մասնագիտական տեղեկատվության դիմաց, բնականաբար, քայլերն էլ համապատասխանաբար դանդաղ են առաջ գնում: Ցանկալի կլիներ, որ այդ ամենը լիներ շոշափելի, գոնե լիներ մեկ հաղորդաշար, որը կխոսեր ընտանիքի հոգեբանական, սեռական խնդիրներից»:
ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույք օտարել։
Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Տավուշի մարզում երեկ՝ ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի, ձեռնաթաթի հրազենային կոտորակային վիրավորում, 5-րդ մետակարպալի բաց կոտրվածք, փափուկ հյուսվածքների տարածում դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ սովորել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, կկրի հերոսի անունը: Այս մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում Արմենիա ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Տուժածը Արարատի մարզի բնակիչ է:
«Մեր ունեցած տվյալներով եղել է քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-նշեց դատախազը՝ կոչ անելով գյումրեցիներին չանհանգստանալ:
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը զոհված սպա Տիգրան Պողոսյանի ծնողների նախաձեռնությամբ երեկ Տիգրանի հայենի գյուղում՝ Հոռոմում, 100-ից ավելի ծառ տնկվեց 2016թ. ապրիլին զոհված զինծառայողների անունով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անչափահաս աղջկա սպանության գործով ամբաստանյալ Արսեն Խոջայանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով Արցախի Հանրապետությունում աճեցված և «Քարֆուր» սուպերմարկետում վաճառվող բրնձի մասին սոցիալական կայքում տեղ գտած տեղեկությանը, դիտարկում է իրականացրել «Քարֆուրում»:
Ապրիլի 20-ի, 22-ի և 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուշադրություն. ոստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանին։
Ապրիլի 19-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին, պարզվել վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ։ Քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր 42-ամյա կինը։
Մուտք են գործել բնակարան և պահանջել գումար. երկու անձ ձերբակալվել է:
Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգության գործով մեղադրյալ Արարատ Խանդոյանն այսօր տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ աչքը վիրահատելու համար:
ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի՝ մեծ աղմուկ հանած ձայնագրության տարածման հարցում կարծիքներ հնչեցին, թե իբր դրանում Ոստիկանության օպերատիվ ծառայության մատը խառն է: Ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը. քանի որ Ոստիկանությունը պետական կառույց է, ուստի բացառվում է նրա մասնակցությունն այս ժողովի ձայնագրման տարածմանը:
2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:
Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել: