Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ:
Վերաքննիչ դատարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը: ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ: Որոշումը հրապարակվեց ապրիլի 21-ի առավոտյան:
Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաեւ հայերեն եւ լյուքսեմբուրգերեն: Տաթեւն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:
2016 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1964 թ. ծնված Աշոտ Թովմասյանը:
ՀՀ իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այժմ ներկայացնում է 2016թ. հուլիսյան իրադարձությունների մասին պատրաստված զեկույցը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացվել 1991 թ. ծնված Պայծառ Խ.-ն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի խափանման հետևանքով ներսում են հայտնվել 2 քաղաքացի:
Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, և՛ Կոստանյանը, և՛ Վարդանյանը կալանավորվել էին: Կոնստանտին Կոստանյանը խոստովանել էր իր մեղքը և խնդրել դատարանից, որպեսզի իր մասով հարուցված քրեական գործի դատաքննությունը ընթանա արագացված:
Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ-մեկուկես ամսում` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հասցրել է ավելի քան 450 զինծառայողների դարձնել գործազուրկ: Այսպես ասած`«օպտիմալացրել է»:
Նոր ոստիկանություն. հանցավորության դեմ պայքարի առաջնագծում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում. կա զինադադարի պայմանագիր, բայց չկա խաղաղության պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ գտնվում է անմիջական ռազմական սպառնալիքի վիճակում: Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ինչը, ըստ միջազգային իրավունքի, պատերազմական էլեմենտ է»,- նշեց Հարությունյանը:
ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը վստահեցնում է՝ Հայաստան ներմուծվող սերմանյութն ու տնկանյութն անցնում են պատշաճ ստուգումներ, և բացառվում է, որ վարակված խմբաքանակ մտնի Հայաստան։
Բալթյան տարածաշրջանի ամենախոշոր հոգևոր կենտրրոններից մեկում` Կաունասի Սբ․ Պետրոս և Սբ․ Պողոս առաքյալների մայր տաճարում, ապրիլի 23-ին` 18:00-ին, Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասի կողմից կմատուցվի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին ապրիլի 24-ին հնգօրյա այցով կլինի Հայաստանում և Լեհաստանում, բանակցություններ կվարի երկու պետությունների բարձրագույն ղեկավարության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ:
Անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանն այսօր դատարանում քաղաքական հայտարարություն չի արել։
«Հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չեն այն մեղադրանքները, որոնք իրեն մեղսագրել են, ինքը չի փախնի, ինքն Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել։ Այսպես ներկայացրեց՝ ումից և ինչի համար պետք է փախնեմ, ինչ եմ արել, որ փախնեմ։ Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումն անհիմն է և խնդրեց կայացնել արդարացի որոշում»։
«Դա այնքան էլ այդպես չէ, հարկերը մուծում են այն վարորդները, որոնք ուղևորափոխադրում են կատարում, այնտեղ մենք բաժանում ենք այն ծառայությունը, որն էլեկտրոնային տարբերակով է մատուցվում, բայց այն մեքենաների վարորդները, որոնք ուղևորափոխադրում են կատարում, պարտավոր են վճարել»,- ասաց նա:
ՀՀ կառավարությունն իրավապահ մարմինների հետ քննարկում է «Վինար» ընկերության շուրջ ստեղծված վիճակը, փորձում գտնել խնդրի լուծում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝անդրադառնալով «Վինար» ընկերության՝ մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 9 անձի:
«Թեև գրականության մեջ ակնհայտ է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցները կամ այլ նյութերը ոչնչացնելը կամ վնասելն ինքնին գործի քննությանը խոչընդոտել է, բայց այդուհանդերձ, պրակտիկայում առաջացած անհստակությունների պատճառով առաջարկվում է դիսպորզիցիայում կատարել համապատասխան լրացումը»,- ասաց արդարադատության նախարարը։
«Ես սրտի ցավ եմ ապրում, տեսնելով, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում բնությանը՝ սկսած սարերից, լեռներից մինչև ծառերը: Ես իսկապես չեմ կարող դիմանալ: Երևանում չկան կանաչ տարածություններ: Սա շատ ցավալի է»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է երգչուհի Հասմիկ Պապյանը՝ խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ներկայացրել է «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» նախագծերը, որոնք հեղափոխական փոփոխություններ են նախատեսում բանակում։ Ներկայացնում ենք նախագծերի նկարագրությունը.
Օրեր առաջ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում 53-ամյա մի տղամարդու դանակով սպառնացել են, տղամարդը ով ակորդեոն նվագելով գումար է վաստակել՝ դարձել է հափշտակության զոհ:
«Այդ դեպքում այս հայտը բերում եք, բյուջեից լրացուցիչ գումար եք ուզում, ինչո՞ւ եք ուզում»,- հարցրեց Կարեն Կարապետյանը՝ հորդորելով տեղավորվել եղած գումարի սահմաններում, մանավանդ որ, հիմնավորում չունեն. «Նախ՝ լիմիտի մեջ, երկրորդը՝ բերում եք, թե ինչ ենք արել նախկին տարիներին, ու ապացուցում եք, որ ճիշտ ենք անում»։
«Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, դեռևս չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:
«Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Փոսալցումները սկսվել են։ Փոսալցումներից բացի՝ կատարվելու են նաև հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգման աշխատանքների մրցույթներն արդեն կամփոփվեն, և կհայտարարվի նոր մրցույթ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Ինչ վերաբերում է վարկային ծրագրերին, դրանք շարունակվում են»։