ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, ապրիլի 23-ի երեկոյան, ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:
«Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը, ով հետևում էր ասուլիսին, վերջում հակադարձեց բոլոր վերոնշյալ պնդումներին. «Մեր հ/կ-ում բոլոր քայլերն արվում են համապատասխան քննարկումների արդյունքում, և ոչ մի ուղղորդում, պատվեր չի կատարվում։ Դուք ամբողջ ասուլիսի ընթացքում ասում եք՝ գործիք են, պատվեր են կատարում, իսկ մեզ մոտ ամբողջն անկախ փորձագետներ են անում»։
«Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա արդեն կեղտոտ է, միանգամից սկսվեն այդ աշխատանքները, եթե պետք է օժանդակել, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի. այն դեպքում, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է տրասայի վրա, մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք, կամ և այլն, և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում»։
«Ազգ-բանակ» հայեցակարգի ներքո ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դնում նոր նախագծեր: «Ազգ-բանակ-2017» համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» ծրագիրը:
Կարեն Կարապետյանը հանձարարականներ տվեց ընդերքօգտագործման բնագավառում մոնիտորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված։
Զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
Ապրիլի 20-ին, ժամը 11.22-ին ՀՀ ԱԻն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Զովասար գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում՝ ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Այցերի ժամանակ բազմից 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Համապատասխանաբար կազմակերպեք այդ հսկողությունը՝ ներգրավելով մեր տեղական ինքնակառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է»,- ասաց նա:
«Նման մարդկանց հայրենասիրական կոչեր և քարոզներ պետք չեն: Նրանք անմիջապես զգում են վտանգը, անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում իրենց երկիրը պաշտպանելու համար: Նման վերաբերմունքի ամրապնդմանն ու խրախուսմանն են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
«Այս գոտով մեկ շաբաթվա ընթացքում անցնում եք, կարգավորում: Մանավանդ Սևանի եկեղեցի գնալու ժամանակ ավելի լավ է՝ այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների փաթեթները… եթե քամի է, օդի մեջ է, եթե չէ, գետինը չի երևում: Մաքսիմալ կոշտ, մաքսիմալ կոշտ, պարոն Լոքյան»,- ասաց նա:
ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2017 թվականի մայիսի 20-ը`շաբաթ օրը:
«Այսօրվա համաժողովն էլ հարթակ է, որն ամրացնելու է մեր հասարակության կապը զինված ուժերի հետ: Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն զինված ուժերում մտավորական սպաների ներգրավման համար»,- նշեց Ս. Սարգսյանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1983 թ. ծնված Եֆրեմ Ա.-ին:
«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմեց ոստիկանության մեր աղբյուրը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Անի Գ.-ին։
Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,– հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»:
Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով:
Կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է ընդունել որոշում, ըստ որի՝ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը պետք է տեղափոխվի մեկ այլ օր:
Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը երեկ ծանրացվել է:
Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի հիմնը երգելը սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: «Առավոտ»-ը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել է՝ ձայնային տվյալներ ունի՞, չի՞ ուզում Փաշինյանի նման երգել:
Մինչև վերջերս Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն՝ Vivarobet, Totogaming, Eurofootball, Goodwin:
Երեւան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղեւորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 20-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների եւ ինտերնետային շահումով խաղերի «ակտիվ» մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:
Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։