Ջաջուռավանում 22 ընտանիք տուն չունեն, բայց անօթևան չեն համարվում
Tsayg.am. Ջաջուռավանի անօթևանության խնդիրը լուծում չի գտնում արդեն 30 տարի: Բնակարանաշինության ծրագիր այս համայնքում իրականացվել է, անօթևան ընտանիքներին տրամադրվել են նաև բնակարանների գնման վկայականներ` բայց տարիների ընթացքում ընտանիքներն աճել ու դարձել են բազմանդամ: Արդյունքում տվյալ ընտանիքների անդամների մի մասն են միայն տեղափոխվել նոր բնակարաններ: Ներկա պահին 22 ընտանիք, թեև փաստացի անօթևան չեն համարվում, բայց ապրում են տնակային պայմաններում: