Ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 27-ին, ժամը 16.35-ին, անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սարգիս Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 4-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթուղթ հափշտակելու մեղադրանքով:
«2017թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից»: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Ավագանու ընտրությունների քարոզարշավին նկատելիորեն ակտիվ է ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար Արտակ Ալեքսանյանը (մականունը՝ Մաֆ)։
Ապրիլի 22-ին, ժամը 12-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիս քաղաքի բնակիչ, 1948 թ. ծնված Հարություն Ֆայադի Ազատյանը ապրիլի 21-ին, ժամը 14-ի սահմաններում, իր «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 SF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել:
ՍԱՊԾ-ի տարածած հայտարարության մեջ չի ասվում մի «մանրուքի» մասին , իսկ ինչո՞ւ չի ոչնչացվում ադրբեջանական խնձորը: Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առեւտրի կետերից առգրավվում եւ ոչնչացվում: Մեզ հետաքրքրում է, թե որ օրենքով է դա արվել:
Հոդվածագիրը չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել տեղեկատվություն OTT ծառայությունները Հայաստանի տարածքում արգելելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ՀՀ կառավարությանը դիմելու որևէ փաստի մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 28-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փաստաբանների պալատում տեւական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, եւ բանը հասել է ծեծկռտուքի: Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին:
Ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ԱԺ ընտրությունների արդյունքներից ոգեւորված, ամենուր հայտարարում է, որ Էրեբունու «ասողը» Պիստն է՝ թաղային հեղինակություն Արմենը՝ Անդրանիկ Մարգարյանի սանիկը, որի շնորհիվ էլ Էրեբունիում, Մհեր Սեդրակյանի գործուն բացակայությամբ, ՀՀԿ-ի համար լավ ցուցանիշ է ապահովվել։
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:
Պարզվում է մեքենաներում գազի բալոն տեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հարկավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մեքենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկամի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել:
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգից Իսահակ եւ Թերեզա Վաթքինները մահացել են գործնականում միաժամանակ, մեկ ժամվա ընթացքում, եւ մինչեւ վերջին շունչը ձեռք ձեռքի էին բռնել: Նրանք միասին ապրել են 69 տարի:
Անկախ այն հանգամանքից՝ թոշակառուն մահացել է տվյալ ամսվա սկզբում, թե վերջում, միևնույն է պետության լիազոր մարմինը պետք է թոշակ վճարի արդեն մահացած քաղաքացուն (իրավահաջորդին)՝ այդ ամսվա համար, իսկ եթե կա նաև նախորդ ամիսների գումարը չվճարված լինելու հանգամանք, ապա պետությունը պարտավոր է միաժանակ վճարել և՛ կուտակած կենսաթոշակը և՛ թաղման նպաստը:
Գյուղացիները փրկվեցին խարդախներից. կեղծ փողերով գառ ու ոչխար ձեռք բերողների «հաղթարշավը» կասեցվեց:
Ինչպես բնության մեջ, հասարակության մեջ եւս չկա հավասարություն։ Կան հարուստներ եւ աղքատներ, կան խելոքներ ու ախմախներ, կան հաջողակներ ու անհաջողակներ եւ, վերջապես, կան մարդիկ, ում կարելի է կոչել անբախտ։
Հետազոտության արդյունքները ստացվում են զբաղվածների և ոչ թե կոնկրետ աշխատատեղերի ցուցանիշների վերաբերյալ: Դրանց մեջ տարբերություն կա, հատկապես Հայաստանում, որին, ի տարբերություն տնտեսապես զարգացած երկրների, բնորոշ է բարձր սեզոնայնությամբ բնատնտեսական գյուղատնտեսությունը:
1990 թվականին Ջաջուռ գյուղի վարչական տարածքում՝ Շիրակ եւ Լոռի մարզերի սահմանագոտում, կանգնեցվեց «Կամք» հուշակոթողը:
Հայաստանում խմելու ջրի սպասարկման տենդերով հաղթող ճանաչված «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջիկա 15 տարիների համար նախատեսված ծրագրով պատրաստվում է առաջարկել խմելու ջրի սակագնի փոփոխություններ:
Ոստիկանները կասեցել են տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվողի գործունեությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Մինչ այժմ բնագավառում իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ միջավայրը, ընդհանուր առմամբ, բարենպաստ է բնագավառի հետագա զարգացումն ապահովելու համար:
Տիգրանը ծվել է 1992թ. փետրվարի 21-ին՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ 2010-2014թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Մարտակերտում, կոչումով լեյտենանտ էր, իսկ ավագ լեյտենանտի կոչումը, որն ամիսներ անց պետք է ստանար, ստացավ հետմահու…
«Մի բան ասեմ, ոնց ուզում եք ընդունեք, կարող եք քարկոծել, սովոր եմ… Երբ մարդիկ փաստաբանության մասին են խոսում, դատողություններ անում, թե ինչպիսին է իրենց պատկերացմամբ փաստաբանը, ինչպիսին փաստաբանը պետք է լինի և այլն, ես այդ ամենին նորմալ եմ վերաբերվում, ինձ ճանաչողները գիտեն, որ ես բավականին տոլերանտ մարդ եմ, հիմա այդպես է ստացվել։ ԲԱՅՑ կա մի բայց, համոզված եմ, որ այդ մասին դատողություններ կարող է անել միայն փաստաբանը, փաստաբանը բառիս բուն իմաստով»։
«Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,- «Հետքին» ահազանգեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան: Նա պատմեց, որ վերջին օրերին իրեն լուրեր են հասել, որ Արթուր Սարգսյանի ընտանիքի համար դրամահավաքներ են կազմակերպվում գերեզմանի բարեկարգման, քառասունքի արարողության կազմակերպման նպատակով:
«Մենք տեսնում ենք, որ ավտոբուսների թիվը՝ ի համեմատ միկրոավտոբուսների, կազմում է 46 տոկոս, ու կարծում ենք՝ այդ հարաբերակցությունը պետք է կտրուկ փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ իրենց մոտ եղել է կրկնվող հաստիքների կրճատում, ինչի արդյունքում տարեկան պետության բեռը նվազում է 450-480 մլն դրամով. «Ունեցել ենք նաև ԾԻԳ-երի խոշորացում, որի արդյունքում Արփա-Սևան ԾԻԳ-ը փակվել է, իսկ մյուս երեքը միավորվել են, ինչի արդյունքում տարեկան տնտեսում ենք 50 մլն դրամ, իսկ Արփա-Սևան ԾԻԳ-ի փակմամբ տնտեսում ենք 80 մլն դրամ»։