Ապրիլի 29-ին, ժամը 20:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ջորի մարզում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Առաքելական եկեղեցին կատարեց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո սա աննախադեպ իրողություն էր։
Կեսգիշերն անց բացվեց բնակարանի դուռը: Ներսում դարանակալած ոստիկաններն էին:
Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3-օրյա ժամկետում:
Այս պատմությունը լսելուց եւ դրա մեկնաբանությունները թերթերում կարդալուց հետո մտաբերեցի մի դեպք, երբ ծանոթներիցս մեկն աջուձախ հետաքրքրվում էր, թե ինչպես կարող է ձեռք բերել նառուշիլովկա։ Եվ երբ ես միամտաբար հարցրի, թե դա ինչ է, նա զարմացած պատասխանեց՝ ամեն ինչ, հասկանո՞ւմ ես, ամեն ինչ։
Հայաստանում գործող միակ պետական՝ Երևանի կենդանաբանական այգում 2016 թվականի տարեվերջի դրությամբ առկա է եղել 149 տեսակի կենդանի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին կենդանիների գլխաքանակը կազմել է 854:
Կյանքն ընդհատվեց ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զինված հանցախմբի կրակոցներից։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Ճշտումներ են կատարվում եւ վնասների չափն է ներկայացվում: Մինչեւ հիմա նման դեպքերի ժամանակ մարզպետարանի, կառավարության կողմից նորմալ փոխհատուցվել են, որեւէ դժգոհություն չկա:
Նվերի առնչությամբ գրառում է կատարել նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը` նշելով. «Ահա այսպիսի ընտի՛ր նվեր մեր սիրելի Հենրիխից․․․ Go, Henrikh, Go»:
Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Բոլորս գիտենք, որ այդ աշխատավարձի չափը գործատուի ու աշխատողի պայմանավորվածության արդյունք է: Հիմա, եթե դա փաստված է, լրացուցիչ ծանրաբեռնել գործատուին, որ ինքն ամենատարբեր գրառումներն ու գրագրությունն անի, որպեսզի կարողանա վճարվող աշխատավարձը փաստել, կարծում ենք՝ էական կլինի, որ մենք այս ամբողջը վերացնենք»:
Ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ցանկացած պարագայում էլ կարող են լինել թերություններ, դուք էլ ձեր աշխատանքում եք թերանում շատ դեպքերում, երբ դուք ձեր աշխատանքում թերանում եք, ձեր անմիջական ղեկավարը պատասխանատվություն ունի, բայց չի կարող պատասխան տալ, չէ՞, որ դուք, ենթադրենք, այսինչ էթիկան այդ պահին խախտեցիք»:
Վթար՝ 3 զոհով: Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Այսօր լրագրողների խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե ինքը նոր կառավարության կազմում չի լինելու:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:
ՍՊԸ տնօրենին ապրիլի 14-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։ Նշանակվել է դատաբուսաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Հայաստանի ժողովրդագրական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է. այս տարվա առաջին եռամսյակում բնական հավելաճը կազմել է 497 հոգի՝ նախորդ տարվա 1 հազար 381-ի փոխարեն: Սա ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունն է: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա աննախադեպ ցածր ցուցանիշ է. վերջին տարիներին բնական հավելաճը երբեք այդքան քիչ չի եղել:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նախորդ տարի 125 միլիոն դրամով հողամաս է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
34-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Այսօր փաստացի 560 համայնք չի սպասարկվում մասնավոր օպերատորի կողմից, ուստի չի ստանում համապատասխան որակ։ Անթույլատրելի եմ համարում, որ բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է․ անհրաժեշտ է լուծել այդ բացթողումը»։
Յիշատակելով, որ 1915-1923 թուականներուն թրքական իշխանութիւններու կողմէ իրականացուած ցեղասպանութիւնը յանգեցուցած է աղետալի կորուստներու` հայերու, ասորիներու-արամեացիներու, յոյներու եւ Փոքր Ասիոյ այլ` ոչ թրքական ծագմամբ ժողովուրդներու համար, չկանխուած եւ չպատժուած ցեղասպանութիւնը յանգեցուց Թուրքիոյ մէջ քրտական բնակչութեան նոյն ցեղասպանական քաղաքականութեան հետ առերեսման:
Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Լճացված վիճակից դուրս գալն ամենադժվար բանն է, որովհետև եթե մի քիչ ուժեղ թափահարես, կարող ես խորասուզվել: Մի քանի երկարաժամկետ գործոններ կան, որոնք զգուշավորություն են պահանջում: Օրինա՝ կրթությունը: Նույնիսկ փող բերելը բավարար չէ տնտեսությունը կարգավորելու համար: Որովհետև մի բիզնեսը կուժեղացնես, մեկ ուրիշը մրցակցության հետևանքով կտուժի, եթե կապիտալն ու ընդհանուր աշխատուժն իրար հետ չհամադրվեն:
Միշտ էլ, բոլոր երկրներում էլ, ապացուցողական բժշկությունից բացի լինում են այլ տեսակետներ հայտնողներ: Եվ ես կարծում եմ, որ նման մարդիկ մշտապես լինելու են, ինչը լավ է, քանի որ եթե նրանք չլինեն և հակասություններ չլինեն, համակարգը չի զարգանա: Բայց ավելի կարևորն այն է, որ տարբեր միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվում է նման մոտեցումներ ունեցողներին ապացուցել հակառակը և հաղթահարել նմանօրինակ խնդիրները: