Ապրիլի 25-ին, ժամը 22:25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի Սարուխանյան 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, եւ այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը 7 անշարժ գույք և 4 ավտոմեքենա է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար:
Նշենք, որ մամուլը գրել էր, որ «մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Յուրաքանչյուր տարի պետությունը հատուկ բյուջե է հաստատում՝ որոշակի խումբ մարդկանց մահվան դեպքում միանվագ կարգով 200.000 դրամ թաղման նպաստ նշանակելու համար: Նպաստը նշանակում է ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում:
Ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ զոհվածների մահվան հանգամանքներին վերաբերվող հարցերով որևէ հանրային քննարկում չկազմակերպվեց՝ ոչ ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին հարցերով հանձնաժողովի, ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Երկար տարիներ Ռուսաստանում ապրած ընկերս բացակայությունից հետո առաջին Նոր տարին այստեղ անցկացնելով զարմացել էր, որ մենք՝ հայերս, մտածում ենք միայն ճոխ սեղաններ գցելու մասին, իսկ ուրախանալ չենք կարողանում։
Ապրել և շարունակել արարել, լինել ավելի զորավոր և պայքարել հանուն արդարության հաստատման. թերևս հենց այս խոսքերն են ճիշտ բնորոշում Լեռնա Բալըքչըին՝ Թուրքիայի բանակում ուղիղ վեց տարի առաջ՝ 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի քրոջը, ով արդեն մեկ ու կես տարի է՝ բնակություն է հաստատել Հայաստանում:
Wikipedia բաց ինտերնետհանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսի նոր նախագծի նպատակը պայքարն է անհավաստի եւ կեղծ նորությունների դեմ:
Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 14 շենքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Պետրոսյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 FՍ 840 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող, ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արման Զախարյանի վարած Toyota Corolla մակնիշի 282 II 02 ծառայողական ավտոմեքենայի հետնամասին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը:
«Դա հասարակական աշխատանք է, և ոչ մի գումար դա չի հատուցի, եթե նրանք իրոք ճիշտ չաշխատեն: Կարող է գումար տան, բոլորովին ուրիշ արդյունք լինի»: Մ. Մինասյանը նաև հավելեց, որ ավագանու անդամները միշտ չեն քաղաքապետարանում լինում, նրանք միայն նիստերին են ներկայանում: Նա նաև նշեց, որ ինքը մի քանի խորհուրդների անդամ է, գումար չի ստանում դրա դիմաց, բայց անում է այդ աշխատանքը։
«Վեցից մինչեւ 15 տարեկան ավելի քան 25 մլն երեխաներ, այսինքն՝ այդ տարիքային խմբի երեխաների 22 տոկոսը, դպրոց չի հաճախում հակամարտությունների ասպարեզի վերածված 22 երկրներում»,-ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ, սակայն այս պահին իրավիճակը հանգիստ է։
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ:
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հայտնեցին, որ ապրիլի 25-ին ժամը 17.45-ից մինչեւայժմ ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել միջպետական ավտոճանապարհի վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պ.-ի կողմից հասցեագրված դիմումի և հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են վարորդական վկայականներ ստացած իգական սեռի 50641 ներկայացուցիչ։
Վերջին շրջանում Մշակույթի նախարարության մի քանի նախաձեռնություններ հանրային բուռն քննարկման առիթ են դարձել։ Խոսքը, մասնավորապես, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի շենքում ռեստորան և շոգեբաղնիք բացելու վերաբերյալ՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունների մասին է։ Ի՞նչ է, ի վերջո, ցանկանում Մշակույթի նախարարը, և որքանո՞վ են նման նախաձեռնությունները կարևոր հենց այսօր։ Այս և մշակույթի ոլորտի այլ հարցերի վերաբերյալ այսօր կզրուցենք Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: Զինծառայողը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից է:
«Մենք գալու ենք նոր ուժ, նոր թափ, նոր բովանդակություն հաղորդելու փոփոխությունների գործընթացին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները:
Զինված ուժերի սպաների, ենթասպաների և պայմանագրային հիմուքներով ծառայության մեջ գտնվող շարքային կազմից ովքեր կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ՝ 100.000 ՀՀ դրամի չափով.
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին:
Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։
«Ես՝ որպես Երևանում մեծացած տղա, շատ ծանր եմ տանում այդ հին շենքերի քանդելը: Տարին մի շենք են քանդում՝ ասելով՝ սարայ է, մյուսը սարքում են «Երևան Սիթի», և այլն: Մենք հստակ գործողություններ ենք անելու այդ ուղղությամբ: Մենք պետք է վերացնենք այդ այլանդակությունները, ասեմ ավելին, քանդենք, պետք է ուղղենք այն սխալները, որոնք արվել են, փոխհատուցենք մարդուն ու մաքրենք: Եթե պետք եղավ, պետք է քանդենք ու վերականգնենք Երևան քաղաքի արտաքին տեսքը»: